2018 թվականի նոյեմբերից Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունում 18 պաշտոնյա հրաժարական է տվել, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Գործակալությունը նշում է, որ 10 քաղաքական գործիչները պաշտոնից հեռացել են ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Մեյի գործողությունների դժգոհության պատճառով:

Հրաժարական տվածների թվում են պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, ՆԳ նախարար Էմբեր Ռադդը, ինչպես նաեւ Brexit-ի հարցերով մի քանի նախարարներ՝ Դեւիդ Դեւիսը, Սթիվ Բեյքերը եւ Դոմինիկ Ռաան: