Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը մահապատիժ է պահանջել լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ մեղադրվող 5 անձանց համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Գլխավոր դատախազությունը պահանջել է մահապատժի ենթարկել նրանց, որոնք հրամայել եւ իրականացրել է սպանությունը՝ 5 մարդու»,–ասված է Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազության հայտարարությունում, փոխանցում է պետական SPA տեղեկատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Washington post-ի մեկնաբան Ջամալ Խաշոգջին, որը 2017 թվականից ԱՄՆ-ում է բնակվում, անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել էին, որ լրագրողը մահացել է հյուպատոսարանի շենքում ծեծկռտուքի հետեւանքով: Այս գործով ձերբակալվել է 18 մարդ, սաուդցի միապետը հրաման է ստորագրել հետախուզության բարձրաստիճան սպաներին հեռացելու մասին: