ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ստացված հաղորդման համաձայն, «Արփի գազ» եւ «Գլաձոր Մ.Գ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները 2015-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետեւանքով պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի՝ համապատասխանաբար 121 միլիոն 437 հազար եւ 260 միլիոն 977 հազար ՀՀ դրամ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարներ:

Նկատի ունենալով, որ «Արփի գազ» ՍՊ եւ «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ` 2018 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնում որոշումներ են կայացվել դեպքերի առթիվ հարուցել քրեական  գործեր: