Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մագերամովը երկրի նախագահի որոշմամբ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

haqqin.az–ը հայտնում է, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Աբել Մագերամովը պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի  հետ միասին հարբած վիճակում վիճաբանություն են կազմակերպել Մադրիդի հյուրանոցներից մեկում, որտեղ համաժողովի էին մասնակցում։