Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող՝ պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կրկին կկալանավորվի։

NEWS.am-ի հետ զրույցում գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնեց, որ Վճռաբեկը բավարարել է դատախազի բողոքը։

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ հայտնեց, որ Ղազարյանը կալանավորվել է քիչ առաջ։

Նշենք, որ Վաչագան Ղազարյանը Վերաքննիչի որոշմամբ 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել հուլիսի 27–ին։