Կառավարության շենքի ոմտ մի խումբ երիտասարդներ պահանջում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի եւ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հրաժարականը։

Մասնակիցներից մեկը, ով ներկայացնում էր Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ իրենք իրենց պահանջները հստակ ձեւակերպել են նամակի տեսքով։ Իրենց ինստիտուտին պատկանող հինգ մասնաշենքերից երկուսը ուզում են վերցնել՝ առանց իրենց կարծիքը հարցնելու։

«Մինչ այս էլ բարձրաձայնել ենք մեր խնդիրների մասին, հիմա նոր կառավարությունը շարունակում է հնի նման»,- ասաց նա:

Նշենք, որ նրանք դժգոհում են կառավարության օրակարգում այն որոշման նախագծի դեմ, որով դրվում է ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի երկու մասնաշենքը եւ արտադրական մի հատվածը օտարման հարցը։

Աշխատակիցները դժգոհում են, որ ԿԳՆ ու Պետական գույքի կառավարման վարչությունը առանց իրենց կարծիքը հաշվի առնելու հավանություն են տվել այդ  որոշման նախագծին։ Նրանք պահանջում են որոշման նախագծի քննարկումն հետաձգել եւ քննարկումներ անցկացնել ոլորտի ներկայացուցիչների հետ։

«Օտարման պրոցեսը հանուն ինչ–որ մեկի է կատարվում, որը պետք է գումար ներդնի հանրապետության խնդիրների լուծման համար, ներդրումներին մենք դեմ չենք, սակայն չի կարելի դա անել աշխատող համակարգի հաշվին դա»,–նշեցին նրանք: