ՀՀ վճռաբեկ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ  գլխավոր դատախազի  եւ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։   Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել: Այս որոշումը բողոքարկել էր թե գլխավոր դատախազությունը, թե պաշտպանական կողմը: Վերջիններս համարում էին, որ այլ հիմքեր եւս կան Քոչարյանին ազատ արձակելու համար: