ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Բուենոս Այրեսում G20 գագաթաժողովին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրա խոսքով, ամերիկյան կողմը նույնպես այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք է տանում, հաղորդում է Vesti-ն:

«Տեսնենք ինչ կստացվի: Մենք իսկապես խոսելու բան ունենք», — ասել է Պուտինը:

Պատասխանելով հարցին, թե կարող են արդյոք ԱՄՆ-ի պատժամիջոցներն անդրադառնալ Արգենտինայում հանդիպման նախապատաստմանը, Պուտինը խոստովանել է, որ ցանկացած ոչ բարեկամական քայլ այսպես թե այնպես ազդում է աշխատանքի ժամանակացույցի վրա, մեր հանդիպումների ժամանակացույցի վրա»:

Նա հավելել է, որ Փարիզում աշխատանքային ճաշի ժամանակ ընդհանուր բավականին ակտիվ քննարկում էր: «Մենք նախագահ Թրամփի հետ կարողացանք մասնակցել այդ քննարկմանը, բովանադակալից խոսել ենք նաեւ անվտանգության հարցերի եւ տնտեսության զարգացման խնդիրների մասին եւ տարածաշրջանային հարցերի: Այժմ փոխնախագահի հետ մենք գրեթե նույն թեմաների մասին ենք խոսել»,  — ասել է Պուտինը, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

 

G20 գագաթաժողովը Արգենտինայում կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: