Փարիզում դինոզավրերի կմախքները նախատեսում են աճուրդի հանել 1.5 միլիոն եվրոյով, փոխանցում է «ՄԻՐ 24»–ը։

Նախապատմական կենդանիների մնացորդները գտել են ԱՄՆ–ում պեղումների ժամանակ։ Դրանք 180 միլիոն տարեկան են։ Առաջին կմախքը պատկանում է կամպտոզավրին, ընդ որում՝ հնագետները գտել են բոլոր ոսկորներ։ Այն նախատեսվում է աճուրդի հանել 500-700 հազար եվրոյով։ Իսկ ահա ալոզավրի մնացորդները միայն 65 տոկոսով են հավաքվել, սակայն այն ավելի յուրօրինակ է եւ ավելի թանկ կարժենա՝ գրեթե 1 միլիոն եվրո։