WhatsApp–ի մշակողները մեսենջերի նոր թարմացում են պատրաստում, որը թույլ կտա օգտատերերին ակնթարթորեն կիսվել կոնտակտային տվյալներով։

The Sun–ը գրում է, որ WhatsApp–ում սեփական QR–կոդ ստեղծելու հնարավորություն կստեղծվի, որից հետո ամեն ցանկացող կարող է սքանավորել նկարը տեսախցիկի օգնությամբ եւ ծրագիրը տվյալ մարդուն կավելացնի զրուցակիցների ցուցակում։

Փորձագետները նշում են, որ նոր գործառույթը թույլ կտա անձնական տվյալների փոխանակումն ավելի հեշտ դարձնել։