Եվրոպական բանկերը եւ ընկերությունները, որոնք մասնակցում են Իրանի հետ առեւտրի պաշտպանության Եվրոպական միության հատուկ նախաձեռնությանը, կենթարկվեն ԱՄՆ-ի կողմից նոր սահմանվող պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Եվրոպական բանկերը եւ ընկերությունները գիտեն, որ մենք ակտիվորեն պատժամիջոցներ ենք կիրառելու այդ կոշտ եւ բռնատիրական ռեժիմի դեմ։ Ցանկացած խոշոր եվրոպական ընկերություն միշտ ամերիկյան շուկան կգերադասի իրանականից»,- ասել է նա։