Ստեփանավան քաղաքի երկու բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ երիտասարդները 2018թ. մարտ-ապրիլին, նախնական համաձայնությամբ, Ստեփանավան քաղաքի մի քանի տներից հափշտակել են տարբեր կենցաղային իրեր, բջջային հեռախոսներ, հեռուստացույց, համակարգիչ, որոնց մի մասը վաճառել են:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության հանգամանքերը, մեխանիզմը, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Ստեփանավան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1990 եւ 1993թթ.:

Ընդհանուր առմամբ բացահայտվել է գողության 4 դեպք:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1993 եւ 1190 թվականին ծնված երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննություն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: