Էր Ռիադը սատարում է ՄԱԿ-ի խաղաղ ջանքերին՝ ուղղված Եմենում պատերազմի դադարեցմանը, որտեղ կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, արդեն երեք տարի պատերազմ է մղում՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք սատարում ենք Եմենում իրավիճակի խաղաղ լուծմանը եւ սատարում ենք Եմենում ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի ջանքերին»,- լրագրողներին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Այր Ջուբեյրը՝ հավելելով, որ իրենք հաստատակամ են Եմենում իրենց եղբայրներին անհրաժեշտ հումանիտար օգնություն հասցնելու հարցում։