Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը հաղորդում է պատրաստել Երեւանում սիրիահայերի կյանքի մասին։

Աշխեն Վերդյանի եւ Նատալի Ռուի Ժիրալդոյի պատրաստած հաղորդման մեջ նշվում է, որ մոտ 15-20 հազար փախստականներ վերջին մի քանի տարվա ընթացքում Սիրիայից Հայաստան են տեղափոխվել։

Հաղորդման մեջ նաեւ ասվում է, որ Հայաստանի կառավարությունը նյութական օգնություն եւ վարչական աջակցություն է ցուցաբերել, սակայն նրանք դեռեւս բախվում են բազմաթիվ խնդիրների։ Դրանցից են լեզվական պատնեշը, գործազրկությունը, իրենց տներից հեռանալու պատճառով տրավմաները, եւ ապագայի հանդեպ անորոշությունը։