ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռեւս մտադիր է առաջիկա երկու ամիսների ընթացքում Մերձավոր Արեւելքի հարցով խաղաղ ծրագիր ներկայացնել՝ չնայած Իսրայելում նոր ընտրությունների հավանականությանը։

Վերջին շաբաթներին Սպիրակ տան թիմը, որը Թրամփի փեսայի եւ գլխավոր խորհրդական Քուշների գլխավորությամբ աշխատում է այդ ուղղությամբ, ծրագրի ներկայացնելուց առաջ ավելացրել է իր աշխատակիցների թիվը։

Bloomberg News-ը հաղորդել է, որ Թրամփը «ավելի ու ավելի շատ է հիասթափվում նրանում, որ իսրայելական ղեկավարը, որի հետ ինքը սերտ անձնական կապեր ունի, ավելի շատ ջանքեր չի գործադրել, որպեսզի այս ծրագիրն իրականանա։ Գործակալության աղբյուրն ասել է, թե Թրամփը բողոքել է, որ Նեթանյահուն այս հարցում ճկունություն չի դրսեւորել։