Մեծ Բրիտանիայի բնակչության ավելի քան կեսը համաձայն չէ Եվրամիությունից երկրի դուրս գալուն եւ հանդես է գալիս կրկնակի հանրաքվեի պահանջով՝ տեղեկացնում է Sky News-ը։

Հարցումների արդյունքների համաձայն՝ բրիտանացիների 54 տոկոսը կուզեր, որ երկիրը մնար ԵՄ-ի կազմում։ Միայն 32 տոկոսն է համաձայն Brexit-ի հետ։ Եւս 14 տոկոսը հայտարարել է, որ կողմ է ԵՄ-ից առանձնանալուն՝ բրիտանական կառավարության հետ համաձայնեցված պայմաններով։

Բացի այդ, հետազոտության արդյունքները պարզել են, որ Մեծ Բրիտանիայի հպատակների մեծ մասը (55 տոկոս) կրկին հանրաքվե անցկացնելու կողմնակից է։

Հարցումը կատարվել է նոյեմբերի 15-ին։ Դրան մասնակցել է ավելի քան 1,4 հազար մարդ։