Google-ը ներկայացրել է նոր մեսենջեր, որը թույլ է տալիս Google-քարտի միջոցով հաղորդակցվել՝ տեղեկացնում է Life-ը։

Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է բիզնես-ակաունտ ունենալ։ Օգտատերը կարող է քարտի վրա նշված ընկերությունների հետ հաղորդակցվել՝ իմանալ ռեստորանում այս կամ այն սննդի առկայությունը, գինը, դուր եկած զգեստի չափսը եւ այլն։ Դա կհեշտացնի նման ընկերությունների հետ համագործակցությունը։

Նման հնարավորությամբ Google-քարտ հավելվածը հասանելի է iOS-ին եւ Android-ին։