ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին նախագահ Դոնալդ Թրամփին «ագրեսիվ երեխա» է անվանել՝ քննադատելով նրան այն բանի համար, որ Ֆրանսիայում վատ եղանակի պատճառով հրաժարվել է այցելել զինվորական գերեզմանոց։

«Մարդիկ հոգնել են անհարմարությունից, որ վերջերս տեղի է ունեցել Փարիզում։ Մենք չենք կարող ագրեսիվ երեխա-նախագահ ունենալ։ Մեզ ինչ-որ լուրջ բան է հարկավոր»,- BBC Radio 4-ին տված հարցազրույցում ասել է Քերին։

Սպիատակ տունը հայտարարել էր, որ Թրամփը վատ եղանակի պատճառով չէր կարողացել այցելել զինվորական գերեզմանոց, իսկ ինքը՝ Թրամփը, Թվիթերում գրել էր, թե իրեն Գաղտնի ծառայությունն է խնդրել վերադառնալ, քանի որ իր շարասյունը կարող էր խնդիրներ առաջացնել։

«Ես ապշած եմ, որ անձրեւի կաթիլները խանգարել են նախագահին պատվի արժանացնել նրանց, ով զոհվել է անձրեւին, ձյունին եւ կեղտերի մեջ։ Նա դրա համար էր Փարիզ ժամանել»,- ասել է Քերին։