Թուրքիայում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի քննությունը։ «Անադոլու»-ն հայտնում է, որ մեղադրական դատավճիռը ներկայացվել է Անկարայում Հանրապետական դատախազությանը։ Վճռի հաստատման դեպքում այն դատարան կգնա։

Ռուսաստանի դեսպանի վրա հարձակումն Անկարայում տեղի էր ունեցել 2016թ․ դեկտեմբերի 19-ին՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացմանը նրա ելույթի ժամանակ։

Հանցագործը սպանվել էր ոստիկանական գործողությունների հետեւանքով։ Ռուս դիվանագետը մահացել էր հրազենից ստացած վնասվածքներից։

Ռուսաստանի դեսպանի սպանության գործի շրջանակներում ձերբակալվել է 8 մարդ, որոնց թվում Guru մեդիա-խմբի ղեկավարՀայրեդին Այդինբաշը եւ նշված ցուցահանդեսի կազմակերպիչ Մուստաֆա Թիմուր Օզկանը։