Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 16–ին, շարունակվում են հերթական նիստերը։ Մասնավորապես, այսօր քվեարկության կդրվեն նախորդ օրերին քննարկված օրինագծերը:

Հիշեցնենք, որ ԱԺ այս քառօրյայի ժամանակ քննարկվեց 2019թ.–ի պետական բյուջեի նախագիծը: Բյուջեի նախագիծն ընդունելու համար նոյեմբերի 21-ին կհրավիրվի արտահերթ նիստ:

Նշենք, որ եթե ԱԺ-ն չընդունի բյուջեի նախագիծը, ապա 2019 թվականի համար կգործեն 2018 թվականի բյուջեի համամասնությունները:

Հիշեցնենք, որ խորհրդարանը նոյեմբերի 1–ին լուծարվել է, սակայն, շարունակելու է աշխատանքները, մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9–ին։ Դրան նախորդող շաբաթը նույնպես ԱԺ հերթական նստաշրջանն է։