Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանձնարարել է 200 տոննա մանդարին բաժանել Փհենյանի աշակերտներին, երեխաներին եւ այլ բնակիչների, որը նվիրել է Հարավային Կորեան, հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին մանդարինի համար շնորհակալություն է հայտնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեայի իշխանությունները Հյուսիսային Կորեա 200 տոննա մանդարին են ուղարկել ի պատասխան 2 տոննա վայրի աճող նրբահամ սունկ նվեր ուղարկելու, որը Հարավային Կորեայի նախագահը ստացել էր սեպտեմբերին Փհենյան այցի ժամանակ: