ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արտահերթ զեկույց է պատրաստել հայկական սահմանամերձ գյուղերի գնդակոծության մասին։ 

Զեկույցը պատրաստվել է անգլերենով, այն կներկայացվի միջազգային կառույցներ։ Խոսքը սեպտեմբերին Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի գնդակակոծության մասին է։ Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների, կանանց, հաշմանդամների, տարեցների իրավունքներին։ Տեղեկությունների հավաքումն իրականացվել է բնակիչների, գյուղի ղեկավարության, ուսուցիչների շրջանում հարցումների եւ հարցազրույցների միջոցով՝ հաշվի առնելով, որ կրակոցների թիրախ են դարձել մասամբ դպրոցներն ու մանկապարտեզները։

Ինչպես նշեց օմբուդսմենը՝ կրակոցները նպատակ են հետապնդել վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը։ Կոթի գյուղը գնդակոծվել է սեպտեմբերի 2–ին, 4–ին, 5–ին, 15–ին, 16–ին  եւ 29–ին։ Մեկ գյուղացի է վիրավորել։ Գնդակոծվել են ճանապարհներ, մասնավոր տներ, մեքենաներ։ Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել Բաղանիս, Վազաշեն, Այգեհովիտ գյւողերում։