Թուրքիայի իշխանությունները սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության եւս մեկ՝ ավելի երկար ձայնագրություն ունեն, ինչպես նաեւ ապացույցներ, որոնք հակասում են Սաուդյան Արաբիայի դատախազի եզրակացություններին: Այս մասին գրում է սյունակագիր Աբդուլքադիր Սելվին:

Նախօրեին Սաուդյան Արաբիայի դատախազությունը մեղադրանքներ էր ներկայացրել Խաշոգջիի սպանության 11 կասկածյալներին՝ նրանցից 5-ի համար մահապատիժ պահանջելով: Դատախազի խոսքով՝ նրանք լրագրողին սպանել են չկարողանալով համոզել հայրենիք վերադառնալ կամ ուժով, նրան առեւանգելու միջոցով՝ նրան թմրանյութեր ներարկելով:

Ըստ թուրք տեսաբանի՝ Թուրքիայի քննիչների տրամադրության տակ գտնվող մի շարք ապացույցներ եւ եզրահանգումներ հերքում են սաուդցի դատախազի փաստարկները:

«7 րոպեանոց ձայնագրությունում լսելի են Խաշոգջիի վերապրելու հուսահատ փորձերը, բայց չի լսվում, որ որեւէ մեկը նրան համոզում է հայրենիք վերադառնալ», - գրում է Սելվին:

«Թուրքիայի պաշտոնական անձինք նույնպես չեն հաստատել Սաուդյան Արաբիայի դատախազի հայտարարությունն այն մասին, որ Խաշոգջին սպանվել է այն բանմից հետո, երբ նրանք նրան դեղի մահացու չափաքանակ են տվել: Ասում են, որ նրան պարանով են խեղդել կամ պլաստիկ տոպրակի նման մի բանով»,- հավելել է տեսաբանը:

Ավելին՝ կան նաեւ այլ անկարկներ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ սպանությունը նախապես էր ծրագրվում: Մասնավորապես սաուդյան թիմի կազմում ընդգրկվել էին դատաբժշկական փորձագետներ, որոնք անդամահատել են մարմինը:

Այն փաստը, որ տեսախցիկներում երեւում է մարդ, որը նման է Խաշոգջիին իր սպանությունից հետո, ոստիկանությանը մոլորության մեջ գցելու նպատակով, նույնպես խոսում է կանխամտածված սպանության օգտին: Սելվին պնդում է, որ երկրորդ ձայնագրությունը այս փաստի ավելի համոզիչ ապացույցներ է պարունակում:

Այս ձայնագրությունում, որը 15 րոպե է տեւում, սաուդցիները մինչեւ Խաշոգջիի գալը քննարկում են, թե ինչպես նրան սպանեն:

Նրանք քննարկում, են նախապես պատրաստած ծրագիրը եւ հիշեցնում թիմի յուրաքանչյուր անդամի պարտականությունները: Տվյալներ կան նաեւ սպանությունից հետո ժամակահատվածի մասին: Մասնավորապես՝ միջազգային զանգերի ձայնագրությունները, որ կատարվել են թիմի անդամների կողմից: