Իլոն Մասկը փնտրում է թեկնածուի Լոս Անջելեսում պահնորդական աշտարակի ասպետի պաշտոնում, որը սկսել է կառուցել The Boring Company ընկերությունը։ Այս մասին Մասկը գրել է իր թվիթերյան էջում, փոխանցում է Lenta-ն։

«The Boring Company-ն Լոս Անջելեսում կեղտոտ աղյուսներից կառուցում է պահնորդական աշտարակ եւ մեզ պետք է ֆրանսիական առոգանությամբ ասպետ, որը բարձր կվիրավորի մարդկանց»,-գրել է նա։

Ընկերության կայքում իսկապես պահակի թափուր աշխատատեղի հայտարարություն կա եւ միաժամանակ նշվում է, որ թափուր հաստիքը հասանելի է միայն 2 օր։