Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հետեւում է «Վերին Լարս» հսկիչ անցակետի իրավիճակի զարգացմանը, հետագա փոփոխությունների մասին քաղաքացիներին կիրազեկի: Այս մասին նշված է Հայաստանի գլխավոր հյուպատոսության Facebook-յան էջում:

Գլխավոր հյուպատոսությունից նշել են, որ Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումը ապահովելու անհնարինության հետ կապված «Վերին Լարս» հսկիչ անցակետով անցնող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ներառյալ մարդատար ավտոմեքենաների, բեռնատարների եւ ուղեւորտար ավտոբուսների համար: