Apple ընկերությունը երկարաժամանակյա պայմանագիր է կնքել Նյու Յորքի անկախ A24 կինոստուդիայի հետ մի քանի ֆիլմեր նկարահանելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը:

А24-ը հատուկ Apple-ի համար կնկարահանի լիամետրաժ ֆիլմեր, որոնք նախատեսված են չափահաս լսարանի համար։ iPhone-ի արտադրողին այս գործարքն անհրաժեշտ է եղել, որպեսզի զարգացնի տեսանյութերի սեփական ծառայությունը։

Այժմ Apple-ն ունի վավերագրական «Փղերի թագուհի» ֆիլմը եւ ընտանեկան լսարանի համար նախատեսված Wolfwalkers անիմացիոն ֆիլմը։