Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ հետեւել են ՀՀ ԶՈւ ԲԿ-ներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական զորավարժություններին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Մասնավորապես զորքերը բարդ աշխարհագրական եւ եղանակային պայմաններում գրոհող խմբերով իրականացնում էին նոր բնագծերի գրավման գործողություններ։ Գրոհող խմբերը կիրառում էին նոր մարտավարություն եւ հատուկ տեխնիկական միջոցներ»,-նշել է նա: