Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որոշումը ՀԱՄԱՍ-ի հետ ոչ պաշտոնական զինադադարն ընդունելու մասին «ահաբեկչության դեմ կապիտուլյացիա է»: Այս մասին հայտարարել է Իսրայելի հրաժարական ներկայացրած պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, փոխանցում է AP-ն:

Նա նշել է, որ դրա փոխարեն՝ կնախընտրեր Գազայի հատվածին ավիահարվածներ հասնել «առանց ցամաքով ներխուժման անհրաժեշտության»:

Զինադադարին հասել են Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ երկօրյա անդրսահմանային ռազմական գործողություններից հետո, որոնք առաջացրել էր Գազայում իսրայելական անհաջող թրեյդը:

Լիբերմանի հրաժարականը մեծացրել է Իսրայելում արտահերթ ընտրությունների հավանականությունը: