Չինաստանը պետք է զիջումների գնա Առևտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխումների բանակցություններում կամ կվտանգի, որ Միացյալ Նահանգները հրաժարվի ներկա համակարգից։ Այս մասին հայտարարել է առևտրի հարցերով եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալմստերոմը, փոխանցում է Reuters–ը

«Չինաստանը շատ է շահել ԱՀԿ համակարգից և մենք կոչ ենք անում Չինաստանին առաջնորդություն ցուցաբերել  և միանալ բարեփոխումներին և համակարգի թարմացմանը, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն։ Հակառակ դեպքում ԱՄՆ հավասար խաղի պայմաններ կստեղծի այդ համակարգից դուրս»,–ասել է նա։