Քորք քաղաքի դատարանը քննում է բռնաբարության գործ, որը բողոքի ալիք է բարձրացել ամբողջ Իռլանդիայում, ինչպես նաեւ սոցցանցերում զանգվածային ֆլեշմոբի պատճառ դարձել։ Պատճառը փաստաբան Էլիզաբեթ Օ՛Կոնելի գործողություններն են, որը պաշտպանել է 27-ամյա երիտասարդին, որը կասկածվում էր սեռական բռնության մեջ։ Նա որպես նյութական ապացույց է բերել ժանյակավոր ստրինգը, որը պատկանել է 17-ամյա զոհին, գրում է Esquire–ը։

«Միթե այս իրը բացառում է հնարավորությունը, որ նա (զոհը) սեռական ցանկություն է ունեցել պատասխանողի նկատմամբ եւ բաց է եղել հանդիպումների ու հարաբերությունների համար։ Դուք պետք է տեսնեիք, թե ինչպես է նա հագնված եղել։ Նրա հագին ժանյակավոր սթրինգ է եղել»,–փաստաբանի խոսքը փոխանցում է Time–ը։

Արդյունքում երիտասարդը միաձայն արդարացվել է երդվյալների դատարանի կողմից, որի կազմում 8 տղամարդ եւ 4 կին է եղել։

Օ՛Կոնելի պաշտպանության մեթոդները եւ նրա հստակ ակնարկները, թե զոհի ներքնազգեստը գրգռել է հանցագործին, վրդովվեցրել են հասարակությանը։ Շատերը նրա խոսքերում վիկտիմբլեյմինգ (victim blaming–ը այն իրավիճակն է, երբ զոհին է վերագրվում կատարվածի ամբողջ մեղքը) են նկատել։

Վրդովված կանայք թվիթերում ֆլեշմոբ են սկսել, որի ժամանակ սկսել են իրենց ներքնազգեստի լուսանկարներ հրապարակել #IBelieveHer (Ես նրան հավատում եմ) и #ThisIsNotConsent (Սա դեռ չի նշանակում համաձայնություն) հեշթեգորեվ։