ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա «Մեր խոսքը գործ է» եւ «Հավատա, վստահիր, պահանջիր» կարգախոսներով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ ընտրություններում ինքը հանդես կգա իր սեփական՝ «Միասին կառուցենք նոր Հայաստանը» կարգախոսով։

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակը գլխավորում է  Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն է, իսկ երրորդը Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9–ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ։