Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի եւ ձեռնարկատիրության աջակցության 2018 թ-ի ծրագրին, որը կազմակերպվել է ամերիկյան դեսպանատան կողմից՝ ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (Global Entrepreneurship Week - GEW) միջոցառումների շրջանակում:

Միջոցառման ընթացքում ընկերությունները ներկայացում են ներկայումս պահանջված մասնագիտությունները, տեղեկացնում են մասնակիցներին, թե ինչ հմտություններ եւ գիտելիքներ են պահանջում իրենց մոտ աշխատանքի համար դիմող թեկնածուներից։

«Մենք ապրում ենք արագ կատարվող փոփոխությունների դարում, եւ աշխատաշուկայում նույնպես իրավիճակը կարող է փոխվել հաշված ամիսների ընթացքում։ Դրա համար խորհուրդ ենք տալիս բոլորին շատ ուշադիր հետեւել զարգացման միտումներին, մշտապես զբաղվել ինքնակրթությամբ եւ կատարելագործել սեփական հմտությունները, որպեսզի կարողանան մրցունակ լինել եւ լավ աշխատանք ունենալ», - նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ միջոցառման շրջանակում նախատեսված է անցկացնել ձեռնարկատիրական եւ մասնագիտական լաբորատորիաներ, աշխատանք փնտրողների համար թրեյնինգներ` ըստ մասնագիտության աշխատանքային կենսագրական կազմելու եւ աշխատանքային հարցազրույցի ներկայանալու թեմաներով, ինչպես նաեւ կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառ: