Վերլուծական Siegel + Gale ընկերությունը հարցում է կատարել ավելի քան 15 000 մարդկանց շրջանում, որոնք գնահատել են համաշխարհային 800 բրենդների՝ այն ցուցանիշով, թե որքանով է հասկանալի նրանց գործունեությունը, որքանով են նրանց ծառայությունները հասարակ օգտագործման համար, եւ որքանով են նրանք ազնիվ գնորդների հետ՝ տեղեկացնում է «КоммерсантЪ»-ը։

Netflix-ը բարձրացել է առաջին հորիզոնական՝ համեմատած 4 տարվա վաղեմության ցուցանիշների հետ։ Ինչպես հաստատում են վերլուծաբանները, դա կապված է ծառայության հասարակ լինելու հետ։ Netflix-ն առաջարկում է սկսել դիտումը, ընդհատել եւ վերսկսել այն՝ առանց գովազդի եւ բարձր որակով։

Երկրորդ տեղում անցյալ տարվա առաջնորդ Aldi գերմանական սուպերմարկետների ցանցն է։ Գնորդների կարծիքով՝ դա կապված է այն բանի հետ, որ բոլոր խանութները հստակ կառուցվածք ունեն, համարյա նույնն են, բաժինները նույն տեղում են, ինչը գնորդների ժամանակը խնայելու հնարավորություն է տալիս։

Երրորդ տեղում Google-ն է՝ չնայած նրան, որ տեխնոլոգիական ընկերությունները մեկը մյուսի հետեւից աղմուկ են բարձրացնում տվյալների արտահոսքի մասին, Google-ը հավատարիմ է տեղեկատվությունը կարգավորելու եւ այն հասկանալի ու հասանելի ձեւով օգտատերերին ներկայացնելու իր առաքելությանը։