Նոյեմբերի 15-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել է, որ իր ծանոթ, 1955 թ. ծնված Սամվել Շ.-ն Օրբելի փողոցում վիճաբանում է գրպանահատների հետ:

Նույն օրը ժամը 22.30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Բաղրամյան պողոտայի թիվ 83 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.10-ից 18.25-ն ընկած ժամանակահատվածում թիվ 8 երթուղու միկրոավտոբուսի սրահում Արտակ Կ.-ն Սամվել Շ.-ի գրպանից գողացել է 240.000 դրամ:

Արտակ Կ.-ն տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել է գողոնը:

Կատավում է քննություն: