Այս եւ աշխարհի այլ ցանկացած թատրոնի համար ամեն ինչ թույլատրելի է: Այս մասին նոյեմբերի 16-ին ասուլիսում ասաց Ստանիսլավսկու անվան Երեւանի պետական ռուսական դրամատիկակակն թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը:

Նրա խոսքով, թատրոնում չի կարելի ինքդ քեզ սահմանափակել, սակայն միայն հանուն «կենդանի թատրոնի»:

«Ես կյանքում հատուկ սադրողական բեմադրություններով չեմ զբաղվում: Եթե միայն որոշակի գաղափարի արտահայտման համար… Համլետին ջինսերով ցույց տալը տարօրինակ է: Ես բեմում ջինս չեմ սիրում: Կյանքում սիրում եմ: Բայց բեմում դա այնքան էլ բեմական բան չէ: Ես գեղեցիկ թատրոնի կողմնակից եմ: Ես համեղ թատրոնի կողմնակից եմ: Ես թատերականության կողմնակից եմ: Բայց եթե ինձ համար պետք է դասական բեմադրությունը դարաշրջանից դուրս հանել, ապա պետք է դուրս հանել: Իսկ եթե ոչ, նշանակում է՝ ոչ», - ասաց Ներսիսյանը: