Իսրայելում արտահերթ  խորհրդարանական ընտրություններ են սպասվում, որի օրը կիրակի կհամաձայնեցնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Կան» ռադիոկայանին՝  գլխավոր  կոալիցիոն գործընկերներից մեկի հետ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպման արդյունքներից հետո:

Արտահերթ  ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքում ձեւավորվելու է նոր կառավարություն եւ նշանակվելու է նրա ղեկավարը, ենթադրում է, որ խորհրդարանը ինքնալուծարման մասին օրենք կընդունի՝ որոշելով  համաժողովրդական քվեարկության օրը:

«Կառավարության գոյության շարունակման համար հնարավորություն չկա: Շաբաթ ընտրությունների օրը կհամաձայնեցվի կոալիցիոն կուսակցությունների առաջնորդների հետ», — հայտնում է ռադիոն: