Դանիան Տանզանիային զրկել է 65 մլն դանիական կրոնի (մոտ 8,7 մլն եվրո) հումանիտար օգնությունից այն բանի համար, որ աֆրիկյան երկրի իշխանությունները բացահայտ հետապնդում են միասեռականներին՝ տեղեկացնում է The Local-ը։

Դանիայի միջազգային զարգացման նախարար Ուիլ Տորնաեսն այդ մասին հայտարարել է երկրի խորհրդարանում։

Նրա խոսքերով՝ մարդու, այդ թվում՝ ոչ տրադիցիոն կողմնորոշման մարդու իրավունքների պահպանումը Դանիայի արտասահմանյան համագործակցության հարցում առաջնահերթություններից մեկն է։ «Երկրում որոշակի ազատությունների վրա ճնշումն ուժեղանում է։ Այդ պատճառով, իմ կարծիքով, անհրաժեշտ է վերանայել Դանիայի եւ Տանզանիայի փոխհարաբերությունները»,- ընդգծել է նախարարը։