Սիդնեյի համալսարանի թանգարանից հազվագյուտ կենդանիների կմախքներ են գողացել՝ տեղեկացնում է 9News-ը։

Կայքի տվյալներով՝ համալսարանը կորցրել է գետաձիու գանգը, ծովային կրիայի կմախքը՝ պատյանի հետ միասին, ինչպես նաեւ գեր լորիի եւ շան կմախքները։ Այս բոլորը XIX դարի վերջի բնօրինակներ են։

«Մենք հրապարակել ենք լուսանկարներ, որոնցում գողացված կմախքներն են։ Դրանք հազվագյուտ եւ թանկարժեք են։ Հուսով ենք՝ բնակչությունը մեզ թարմ տեղեկատվություն կտա, որը կօգնի թանգարանին վերադարձնել կմախքները»,- հայտարարել է տեղական ոստիկանության տեսուչ Մարկ Ջորջը։

Ոստիկանությունը հայտնել է, որ երեք կմախքներ էլ գտնվել են թանգարանի մոտ։ Հավանաբար, գողերը դրանք թալանից հետո այնտեղ են թողել։