Երեւանում քաղաքացին գողության նպատակով՝ լուսարձակով ուսումնասիրել է բնակարանների դռները։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ մայիսի 28-ին անհայտ անձը՝ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, բնակարան ապօրինի մուտք գործելու պայմաններ ստեղծելու նպատակով լուսարձակով ուսումնասիրել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի բնակարանների դռները և հեռացել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-177-րդ հոդվածի 3.-րդ մասի 1.1 կետով:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն կատարած անձին: Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ, և միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: