Ավստրալիայի ափերի մոտ ավելի քան 150 տարի առաջ խորտակված գարեջրի շիշը վերադարձել է Գլազգոյում Wellpark Brewery գարեջրի իր գործարան՝ տեղեկացնում է Sky News-ը։

Նշվում է, որ շիշը հայտնաբերվել է Մելբուռնի մոտակա ջրերում եւ հենց այն վայրում, որտեղ 1868թ․ հունվարին խորտակվել էր «Դարի լույս» նավը։

Շիշը գտել է 72-ամյա Ջիմ Անդերսոնը, ով պիտակը տեսնելով՝ միանգամից կապվել է գարեջրի գործարանի հետ։

Գտածոն կցուցադրվի գործարանի այցելուների կենտրոնում, որը կառուցվել է այս գարեջրի ստեղծման պատմությունը ներկայացնելու համար։