Նիդեռլանդները չեն աջակցել եվրոպական բանակի ստեղծման Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից ակտիվորեն առաջ մղվող գաղափարին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն։

«Նիդեռլանդների համար եվրոպական բանակ ստեղծելու գաղափարը շատ հեռուն է գնում,- նշել է նա, - ՆԱՏՕ-ն մնում է մեր պաշտպանական քաղաքականության կարեւոր գործոնը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 6-ին Europa1-ին տված հարցազրույցում ասել էր, որ Եվրոպան պետք է սեփական միասնական զինված ուժերը ստեղծի։