Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն նոյեմբերի 19-ին կսկսեն անցկացնել համակարգված զորավարժություններ՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքերով՝ «զորավարժությունների սցենարը հորինված է՝ հորինված մասնակիցներով»։ Այն նախատեսում է, որ պայմանական երկրում անցկացվեն զանազան հիբրիդային գրոհներ եւ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն առաջանա։ Դա կարող է լինել տարբեր շրջաններում, օրինակ՝ էներգետիկայի ոլորտում»,- պարզաբանել է նա։

Նրա խոսքերով՝ զորավարժությունների նպատակը ճգնաժամային իրավիճակին արձագանքի ստուգումն է։

«Ինչպես նաեւ հասկանանք, թե ինչպես են արձագանքում ԵՄ զանազան կառույցները եւ Եվրահանձնաժողովի ու այլ կառույցների շրջանակներում գոյություն ունեցող ճգնաժամային մեխանիզմները։ Ինչպես են դրանք ակտիվանում ճգնաժամի դեպքում, ինչպես է կատարվում տեղեկատվությունը, ինչպես ենք մենք համակարգված գործում ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է պաշտոնյան։