Հնդկաստանում առափնյա շրջաններով անցնող Գաջա ցիկլոնի պատճառով առնվազն 11 մարդ է մահացել՝ տեղեկացնում է АР-ն։

Ջրհեղեղների հետեւանքով Տամիլնադ նահանգի շրջաններից տարհանվել է ավելի քան 80 000 բնակիչ։ Ցածր լեռնային շրջաններում ապրող մարդիկ տեղափոխվել են այլ վայրեր։

Իշխանություններն անջատել են էլեկտրամատակարարումը, հոսանքահարումներից խուսափելու համար։