Օրերս Երևանում ավարտվեց Armenian Esports Federation-ի կազմակերպած Hearthstone խաղի առաջնությունը, որն անցկացվում էր Նեքսուս խաղային ակումբում:

Բավականին թեժ պայքար էր ընթանում մրցաշարի մասնակիցների միջեւ, ովքեր աչքի էին ընկնում խաղային բարձր որակներով:

Երկօրյա մրցապայքարի արդյունքում հայտնի դարձավ առաջատարների եռյակը։

Առաջին հորիզոնական՝ Արման Իսանջանյան (TteSports MEKA PRO Cherry BLUE),

Երկրորդ հորիզոնական՝ Օլեգ Մաթոսյան (TteSports Shock Pro RGB),

Երրորդ հորիզոնական՝ Հակոբ Սարգսյան (TteSports NEMESIS SWITCH Optical RGB):

Խաղային լավ որակների համար պարգևատրվեց նաեւ (TteSports Black FP) Վահագն Սևոյանը:

Նշենք, որ Հայաստանի կիբեռսպորտի ֆեդերացիան (Armenian Esports Federation) հիմնադրվել է 2018թ. և զբաղվում է Հայաստանում կիբերսպորտի զարգացմամբ։