Իսրայելի ԱԳՆ-ը իր երկրի պատմության մեջ առաջին անգամ քրիստոնյա արաբ դեսպան է նշանակել՝ տեղեկացնում է «Немецкая волна»-ն՝ վկայակոչելով նախարարության հաղորդագրությունը։

Նոյեմբերի 16-ի հաղորդագրությունում ասվում է, որ Ջորջ Դիքը, սկսած 2019 թվականից, կղեկավարի Ադրբեջանում Իսրայելի դեսպանությունը։

Ծնունդով Յաֆայից 34-ամյա Դիքը դարձել է առաջին քրիստոնյան, ով ընդունվել է աշխատելու Իսրայելի ԱԳՆ-ում։ Նա միջազգային իրավունքի մասնագետ է, կրթությունը ստացել է Իսրայելում, ավելի քան տասը տարի դիվանագիտական ծառայության մեջ է։

Դիքն աշխատել է Նիգերիայի եւ Նորվեգիայի դեսպանություններում, տիրապետում է իվրիտին, արաբերենին, անգլերենին եւ ֆրանսերենին։