Բրիտանացի պահպանողականները բավարար թվով ձայներ են հավաքել, որպեսզի սկսեն Թերեզա Մեյին պաշտոնից հեռացնելու գործընթացը։ Նրանք ծրագրում են դա նոյեմբերի 20-ին անել՝ տեղեկացնում է Sky news-ը։

Այսպիսով, վարչապետին անվստահություն հայտնելու հարցը երեքշաբթի քվեարկության կդրվի՝ Twitter-ում գրել է լրագրող Քրիստոֆեր Հոուփը։

Իշխող պահպանողական կուսակցության կանոնադրության համաձայն՝ գործընթացը սկսվում է այն ժամանակ, երբ կուսակցության խորհրդարանականների 15 տոկոսը (48 մարդ) վարչապետին այլեւս չվստահելու մասին նամակ է ուղարկում հանձնաժողովի նախագահին։