Ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի (FETO) հիմնադրամի ղեկավար Սալիհ Գյոզեգիրը ԱՄՆ-ից արտահանձնվել է Ստամբուլին՝ տեղեկացնում է Anadolu-ն։

Արտահանձնման մասին որոշումը կայացրել է ամերիկյան դատարանը, որը քննում էր անչափահասների դեմ նրա կատարած սեռական բռնությունները։

Ավելի Վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ամերիկյան իշխանությունները մտածում են Գյուլենի վտարման մասին։

Թուրքիայի իշխանությունները FETO-ին մեղադրում են 2016թ․ հուլիսին պետական հեղաշրջման փորձի մեջ։