ESforce Holding-ը (ներառված է Mail.Ru Group-ում) հայտարարել է Նիկոլայ Պետրոսյանին հոլդինգի մեդիաուղղության տնօրեն նշանակելու մասին՝ տեղեկացնում է Adindex.ru-ն։

Այդ պաշտոնում նա պետք է աշխատի մեդիաարտադրանքը եւ հոլդինգի կոնտենտը բարելավելու, թրաֆիքի աճը եւ մեդիառեսուրսների դրամայնացումը բարձրացնելու ուղղությամբ։

Նիկոլայ Պետրոսյանը կանգնած է եղել Чемпионат.com կայքի ստեղծման ակունքներում, որից հետո, որպես Adidas-ԱՊՀ PR-տնօրեն, զբաղվել է ԶԼՄ-ների հետ ընկերության կապերով, ղեկավարել է SMM-թիմը։ Այնուհետեւ աշխատել է bwin բուքմեյքերական ընկերությունում՝ որպես մարքեթինգի գծով տնօրեն։

ESforce Holding-ում Նիկոլայ Պետրոսյանի խնդիրը կլինի Cybersport.ru. կայքի զարգացումը։ Վերջինս իր լսարանին պատմում է այն ամենի մասին, ինչը կապված է կիբեռսպորտի եւ դրա էական հատկանիշների հետ՝ Dota 2, Counter-Strike-ից՝ Global Offensive եւ League of Legends, մինչեւ PUBG, Fortnite, Warface եւ Overwatch։ 2018թ․ կայքը ԶԼՄ-ի կարգավիճակ է ստացել։