ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի վարքագիծը, որից հետո վերջինս զրկվել էր հավաստագրից՝ տեղեկացնում է ABC-ն։

«Չի կարելի երեք հարց, չորս հարց տալ։ Չի կարելի կանգնել եւ չնստել»,- ասել է Թրամփը։

Նա նաեւ հավելել է, որ մտադիր է հաղթել այդ գործով դատը։

Ավելի վաղ պարզվել էր, որ Վաշինգտոնի դատարանը որոշել է վերականգնել Ակոստայի հավաստագիրը եւ Սպիտակ տանը լրագրողների համար միջոցառումներին մասնակցելու իրավունքը, որից զրկվել էր Թրամփին անհարմար հարցեր տալու պատճառով։

Սպիտակ տանը հայտնել են, որ «ժամանակավորապես կվերականգնեն» լրագրողի հավաստագիրը։