ԲՀԿ նախընտրական ցուցակի հրապարակումից առաջ էլ Նաիրա Զոհրաբյանի համար հստակ է եղել, որ ինքը չէր կարող չլինել այնտեղ, որտեղ Գագիկ Ծառուկյանն է։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախընտրական ցուցակի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

«Իմ անձի շուրջ սենսացիոն սպասումների ֆոն կա։  Վերջին մեկ ամսում բոլորին հետաքրքրում էր՝ Նաիրա Զոհրաբյանը գնալու է դեսպա՞ն, թե՞ լինելու է կուսակցության համամասնական ցուցակում։ Ինձ համար հստակ էր, որ չէի կարող ես չլինել այնտեղ, որտեղ Գագիկ Ծառուկյանն է, որովհետեւ ինքը իմ ձեռքը բռնած լրագրությունից բերեց քաղաքականություն»,– ասաց նա։

Եթե անգամ Ծառուկյանի մոտ այլ ԲՀԿ–ականներ չարախոսել են Նաիրա Զոհրաբյանի հասցեին, եւ դա էր լուրերի պատճառ դարձել, թե նրա անունը ցուցակում չի լինելու, Նաիրա Զոհրաբյանին չի հետաքրքրում, քանի որ վստահ է՝ չար խոսքը բումերանգ է։

Ասաց՝ ինքը հասել է ամենին, ինչին ձգտել է. «Ես եղել եմ աշխարհի ամենասիրված կանանցից մեկը, ինձ սիրել է աշխարհի ամենատաղանդավոր մարդկանցից մեկը, մարդ, որին սիրահարված էր Երեւանի գրեթե կեսը. այս առումով ես բացարձակ երջանիկ կին եմ եւ եթե մարդը ինքնաբավ եւ երջանիկ է, բոլորին լավն է կամենում»։

Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ «Գուգլ» որոնողական համակարգում Քիմ Քարդաշյանից հետո ամենափնտրված հայ կին գործիչը ինքն է։

Նա նաև խորհուրդ տվեց ոչ թե իր անձով, այլ երկրի պրոբլեմներով զբաղվել, «որովհետեւ Նաիրա Զոհրաբյանը հաստատ պրոբլեմ չէ մեր երկրի համար»։